Մեծահասակներին
Ատամների դիրքի և կծվածքի շտկում բրեկետներով և էլայներներով։ Ախտորոշում, անհատական պլան և բուժման հսկողություն։
Մեծահասակների բուժումDoctor Emma / Երևան
Բժիշկ-օրթոդոնտ · Երևան
Երեխաների, դեռահասների և մեծահասակների օրթոդոնտիկ բուժում։ Ավելի քան 15 տարվա կլինիկական փորձ՝ ախտորոշումից և բուժման մեթոդի ընտրությունից մինչև արդյունքի հսկողություն և ռետենցիա։
Դասախոս։ Angel Aligner Armenia-ի կլինիկական տնօրեն։

Ատամների դիրքի և կծվածքի շտկում բրեկետներով և էլայներներով։ Ախտորոշում, անհատական պլան և բուժման հսկողություն։
Մեծահասակների բուժումԱռաջին զննումից և աճի հսկողությունից մինչև երեխաների ու դեռահասների բուժում։ Դպրոց, սպորտ, խնամք և ընտանիքի մասնակցություն։
Երեխաներին և դեռահասներինՕրթոդոնտիկ բուժումը սկսվում է կլինիկական խնդրի որոշումից։ Գնահատում եմ ատամների դիրքը, կծվածքը, աճի առանձնահատկությունները և այլ ախտորոշիչ տվյալներ։ Այնուհետև քննարկում ենք բուժման հնարավոր տարբերակները, փուլերի հերթականությունը և հսկողության եղանակները։

Երեխաների և մեծահասակների բուժում, ներառյալ համալիր պլանավորում պահանջող դեպքերը։
Դասախոսություններ, կրթական ծրագրեր և կլինիկական դեպքերի քննարկումներ բժիշկների համար։
Կլինիկական ղեկավարում և մասնագիտական աշխատանք Angel էլայներների համակարգով։
Առաջին խորհրդատվության ժամանակ քննարկում ենք դիմելու պատճառը, կատարում կլինիկական զննում և որոշում՝ ինչ ախտորոշիչ տվյալներ են անհրաժեշտ հետագա պլանավորման համար։ Եթե արդեն ունեք արդիական նկարներ կամ հետազոտությունների արդյունքներ, բերեք դրանք ձեզ հետ։